Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.03.2020 | 00:05
Տե՛ր, օգ­նի՛ր եր­գել
Մարդ­կու­թ­յան բո­լոր
ցա­վե­րի վրա,
Սա­րե­րից վե­րև ճախ­րող
ձայ­նե­րով,
Դեպ եր­կինք ուղղ­ված լու­սեղ կան­թե­ղով:
Տե՛ր, օգ­նիր եր­գել,
Ինչ­պես եր­գե­ցին Ե­րի­քո­վի շուրջ
Ան­վերջ պտտ­վող Քո զա­վակ­նե­րը`
Հա­նուն հաղ­թու­թ­յան:
ՈՒ Ե­րի­քո­վի պա­տերն ըն­կան
Ա­ղոթ­քի եր­թից`
Վասն փր­կու­թ­յան:
Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ
Դիտվել է՝ 3748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ